Դասական տանկը, ԲՏՌ-ը նույն քանակով այլևս չի գործադրվելու, օգտագործվելու են ռոբոտոցված մեքենաները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Դասական տանկը, ԲՏՌ-ը նույն քանակով այլևս չի գործադրվելու, օգտագործվելու են ռոբոտացված մեքենաները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

Խոսելով արդի աշխարհի բանակների և պատերազմների առանձնահատկություններից՝ Հովհաննիսյանն այն համոզմունքը հայտնեց, թե նախորդ տարիների ընթացքում մենք բանակի դոկտրինալ մոտեցում չենք ունեցել, եղել են միայն ուժեղ, հայրենասեր զինծառայողներ։

Հովհաննիսյանի կարծիքով, բանակաշինության գործում մենք չպետք է մոռանանք որակական գործոնը, պետք է ընտրենք պատերազմելու ջախջախման մոդելը, այլ ոչ թե հյուծման, քանի որ դրա համար ռեսուրսներ չունենք։

Խոսելով հրետանու մասին՝ նա այն համոզմունքը հայտնեց, թե մեր հրետանին գիշերը կույր է, պետք է դառնա համաեղանակյա։ Բացի այդ, մեր հրետանին պետք է դառնա ինքնաշարժ, Դ-30-ը, Դ-20-ը պետք է վերանան:

Մեր զրուցակիցը նշեց, որ ԱԹՍ-ների նկատմամբ վախն էլ ավելի է մեծանալու՝ դառնալով սովորական, դրանց դեմ պաշտպանական մեխանիզմներ որոնելու փոխարեն անհրաժեշտ է հասնել օդային գերակայության։

Հովհաննիսյանի կարծիքով, պետք է ոչ թե վախենալ ու գնալ եկեղեցի խաղաղություն մուրալ, այլ մասնագիտորեն հասկանալ 6-րդ սերնդի պատերազմների առանձնահատկությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։