Թուրքիան մարզում է ադրբեջանական բանակի նորաստեղծ «komando» ստորաբաժանումներին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24 News

թուրքիա
Թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված «komado» ստորաբաժանումներին: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ թուրք մասնագետների համակարգմամբ անցնող ուսումնամարզական վարժանքների ընթացքում «Komando» ստորաբաժանումները ռազմականը բախմանը նմանեցրած պայմաններում զարգացնում են արգելապատնեշներ հաղթահարելու, լեռնային պայմաններում մարտ վարելու, պաշտպանական խորություններ ներթափանցելու և բնակավայրերում հայտնված դիվերսիոն խմբերին շրջափակելու և ոչնչացնելու ունակությունները:

Ի դեպ,  «Komadno» զորամիավորումները ստեղծվել են ադրբեջանական զինուժի որոշ մոտոհրաձգային զորամասերի հիմքի վրա 44-օրյա պատերազմից հետո:

Այդ ստորաբաժանումները ցամաքային ուժերի հատուկ մոբիլ խմբերն են, որոնք վաղուց լայն տարածում ունեն նաև թուրքական բանակում: 

 

 

--00—ՄՀ