Մաքսային ներկայացուցիչները փողոց են դուրս եկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

տռռեգտեռգ

Մաքսային ներկայացուցիչները փողոց են դուրս եկել ու բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք այժմ Իսակով 10 շենքի բակում են։ Այս մասին գրել է Hraparak-ը։

«Խնդիրն այն է, որ ՊԵԿ նախագահը հրաման է արձակել, որը, մեր կարծիքով, ակնհայտորեն օրենքին հակասում է։ Մաքսային կարգավորման մասին օրենքով սահմանված է, որ մաքսային ձևակերպումների մասնագետին տրվում է վկայական կոմիտեի սահմանած կարգով, քննություն են հանձնում։ Վկայականը տրվում է անժամկետ, բայց օրենքի մեջ պայման կա, որ 3 տարվա ընթացքում անձը գոնե մեկ անգամ պետք է վերապատրաստվի կոմիտեի սահմանած կարգով։ Դրական արդյունք ցույց տալուց հետո շարունակում է անձը գործունեությունը։ Դա, ինչպես ասացի, տեղի է ունենում երեք տարին առնվազն մեկ անգամ։ Իսկ հիմա էս մարդը ինչ-որ հրաման է ստորագրել ու ասում, որ այս ամենը 6 ամիս պետք է ուժի մեջ մնա ու պայմանով, որ այդ ընթացքում գան վերապատրաստման, քննությունը հանձնեն, իսկ եթե բացասական ստացան կամ չներկայացան, այդ վկայականը արդեն ուժը կորցրած է ճանաչվում»,- այս մասին «Հրապարակին» հայտնեց մաքսային ներկայացուցչական կազմակերպություններից մեկի տնօրենը՝ Արմեն Ավագյանը;

«Մենք հիմա էսօր եկել ենք ասենք, որ եղբայր, դու ո՞վ ես, որ քո լիազորությունները օրենքի գրածից վեր ես դասում ։ Այդ ի՞նչ անհասկանալի թվաբանությամբ ես նման որոշում կայացնում։ Ոնց որ որոշել են, որ ընդունի Շուշանիկ Ներսիսյանը, բայց ինքն ի՞նչ է ասելու, երևի թե ասելու է՝ չէ, գնացեք, լավ էլ օրենքով է էս ամեն ինչը։ Մենք հիմա էս պահին քաղաքակիրթ ճանապարհով զուտ ուզում ենք էս խնդրի մասին բարձրաձայնել»,- հավելեց Ավագյանը։

--00--ՍԳ