Ձերբակալվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենն ու տեղակալը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Հասարակական

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակալը:

24News-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով, իսկ նրա տեղակալին՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելուն օժանդակելու հոդվածով։

--00--ԿԿ