ԵՊՀ «տարած-հետ բերած» պրոռեկտորը մի քանի շաբաթ անց նշանակվել է խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ю

Երևանի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ով մի քանի շաբաթ առաջ պաշտոնի կրճատման ֆորմալ առիթով հեռացվել էր պաշտոնից, դեգերումներից հետո կրկին վերադարձել է Մայր բուհ՝ այս անգամ արդեն իբրև ռեկտորի խորհրդական: 24News-ի աղբյուրները հայտնում են, որ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին իմպերատիվ հրահանգ է տրվել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից՝ վերականգնել Իսրայելյանին այդ պաշտոնին:

Ի դեպ, նախկին պրոռեկտորը Հարությունյանի համակուրսեցին է, և ընկալվում է որպես նրա «աչք ու ականջ» համալսարանում: Ու քանի որ Հովհաննիսյանն «այդքան չկա», որ չկատարի Հարությունյանի հրահանգները, ստիպված նշանակել է Իսրայելյանին իր խորհրդական: 

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԵՊՀ աշխատակիցները, որոնք աշխատում էին Իսրայելյանի մոտ ավելորդ բաներ չխոսել՝ հաշվի առնելով նրա համբավը, սկսել են ռեկտորի ու նրա «նոր խորհրդականի» մասին անեկդոտներ հորինել «շեքսպիրյան եռացող կրքերի» մոտիվներով:

--00--ԱՀ