Նախորդ շաբաթ ստուգայց է իրականացվել հանրապետության սննդի շղթայի 375 օբյեկտներում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24 News

ստուգայց

Նախորդ շաբաթվա՝ փետրվարի 7-ից 13-ի, ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետության սննդի շղթայի 375 օբյեկտներում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը:

22 կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ և կազմվել արձանագրություններ:

Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

իշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

--00—ՄՀ