Վորոնեժի մարզում Ան-26 ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

․

ՌԴ Վորոնեժի մարզում Ան-26 ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Արեւմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, հաղորդում է Lenta.ru-ն։

Ինքնաթիռը կործանվել է ռազմական տեխնիկա տեղափոխելու համար նախատեսված թռիչքի ժամանակ։ Նշվում է, որ անձնակազմը մահացել է:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկայի խափանումն է, գետնի վրա ավերածություններ չկան։ Ռուսաստանի Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը նաև նշել է, որ վթարի վայր է ուղարկվել օդատիեզերական ուժերի հանձնաժողով՝ պարզելու վթարի պատճառներն ու հանգամանքները։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ