ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն՝ աջակցություն հայտնելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

․

Երևանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը և Երևանում ԵՄ անդամ այլ պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները այցելել են Ուկրաինայի դեսպանատուն՝ հայտնելու իրենց աջակցությունն ու համերաշխությունը:

«ԵՄ-ն միասնական է և վերահաստատում է իր աներկբա աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում:

--00--ԱՀ