Հայաստանում սպասվում են տեղումներ, ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

անձրև

Հայաստանի տարածքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ՝ շրջանների զգալի մասում, 4-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 2-3-ն սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 12-15 մ/վ արագություն:

--00--ԱՀ