Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Չավուշօղլու

Թուրքիայում պատրաստվում են քննարկել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ազդեցությունն իրենց երկրի վրա։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վաղը խորհրդարանին տեղեկություններ է հաղորդելու Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ։

Մյուս կողմից, Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեթթին Նեբաթիի գլխավորությամբ այսօր Գների կայունության կոմիտեն քննարկելու է գնաճի դեմ պայքարը և Ռուսաստան-Ուկրաինա զարգացումների հնարավոր ռիսկերը Թուրքիայի համար։

--00--ԱՀ