Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Անգլիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 29,  24News   

թուրքիա

Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) վավերացրել է դեռևս դեկտեմբեր ամսին Բրիտանիայի հետ կնքված ազատ առևտրի համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Միաժամանակ վավերացվել են նաև Պաղեստինի, Ալբանիայի և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերը։

Այս համաձայնագիրը կնքելու անհրաժեշտությունն առաջացել է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո:

Համաձայնագրով 2 երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առևտրային հարաբերությունները՝ ըստ որոնց փոխադարձ աևտուրն ազատվում է մաքսատուրքերից:

--00—ՄՀ