46-ամյա բնակիչը խողովակների ընկնելու հետևանքով վնասվածքներ է ստացել և գիտակցության չգալով՝ մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննության բաժանմունքի հետաքննիչ Միրզոյանի գլխավորությամբ:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 46-ամյա Խաչատուր Մ.-ն է, ով Արտաշիսյան փողոցի վրա գործող «Արտ-Շին» ՍՊԸ-ում երկաթյա խողովակների վայր ընկնելու հետևանքով վնասվածքներ է ստացել: Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է

--00--ԱՀ