Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել․ Եվրախորհրդարանի պատգամավորն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

վար

Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել։

«Վրաստանի կառավարությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, արդեն իսկ պատրաստում է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, որը վաղը Վրաստանի կառավարության անունից պաշտոնապես կներկայացվի ԵՄ կառույցներին»,- ասել է Կոբախիձեն, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Պաշտոնական արձագանք դեռ չկա, սակայն մարտի 3-ին Եվրախորհրդարանի պատգամավոր Մայքլ Գալերը իր Facebook-ի էջում գրել է․ «Որպեսզի Վրաստանը ընդունվի Եվրամիություն, անհրաժեշտ է, որ երկրում քաղաքական կուսակցություններին սովորեցնեն համապատասխան վարքագիծ»։

Նա մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլիին ուղղված հաղորդագրությունը։

Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Եվրամիությունում Վրաստանը նշում է չափազանց լարված հարաբերություններ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև։ Ավելին, իրավիճակը գնալով վատանում է։ Որպեսզի կողմերը բանակցեն, միջնորդ է պահանջվում ԱՄՆ-ից կամ ԵՄ-ից, բայց նույնիսկ այդ դեպքում նրանք չեն կարող միշտ պայմանավորվել։

Երկիրն ի սկզբանե նախատեսում էր ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել 2024 թվականին, սակայն «հաշվի առնելով ընդհանուր քաղաքական ենթատեքստը և նոր իրողությունը, խորհրդակցություններից հետո» կառավարությունը որոշել էր դիմել նախատեսված ժամկետից շուտ։

Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը 2021 թվականի մայիսին հուշագիր են ստորագրել Ասոցացված եռյակի ստեղծման մասին, որում նշվում է, որ բոլոր մասնակից երկրները ձգտում են դառնալ Եվրամիության անդամ։

--00—ԼՄ