Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

 

Thumbnail
TACC գործակալությունը հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհռչակվի: Այս մասին: Այդ մասին Մակրոնը հայտարարել է փետրվարի 5-ին Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:

Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան 1915 թվականից ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, իսկ 2001 թվականին այն երկարատև պայքարից հետո ցողասպանություն ճանաչվեց արդեն օրենքով:

«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը:

Այժմ միայն մեկ պետության ղեկավար՝ Թուրքիայի նախագահը, չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու մեր արժեքները տվյալ համատեքստում», - հավելել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի «նախագահ Էրդողանը դեռ ամբողջ թուրք ժողովուրդը չէ»: Մակրոնը նաև խոստացել է շարունակել երկխոսությունը՝ պատմական փաստերը լսելի դարձնելու համար. «Ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է», - նշել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Մակրոնը հայտնել է կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության ժամանակ, երբ խոսել է մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման և Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: