ՊԵԿ-ը կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը՝ համալրելով նորարարական մոտեցումներով: Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նվազեցնելով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննման դեպքերի քանակը: Նոր գործիքակազմի շնորհիվ զննման դեպքերի քանակի տեսակարար կշիռը, ընդհանուր դեպքերի մեջ, նախորդ տարիների համեմատ՝ 2021 թվականին արդեն իսկ նվազել է շուրջ 7 տոկոսով:

Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով ՊԵԿ-ը միջազգային գործընկերների հետ բանակցում է «խելացի» ռիսկերի համակարգի ներդրման շուրջ: Արդյունքում համակարգը կունենա ավելի լայն վերլուծական գործիքակազմ:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ