Բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպայի ընտանիքների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

․

Այսօր կայացել է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կազմակերպվող հերթական վիճակահանությունը, որի ընթացքում 2 և 3 սենյականոց բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպայի ընտանիքների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Ցանկացած իրավիճակում զինծառայողները պետք է լինեն բոլորիս մշտական ուշադրության ներքո:
Առաջիկայում ևս 30 ՊԲ զինծառայողներ ու պահեստազորի սպաներ տոնելու են բնակարանամուտ: Զուգահեռաբար շարունակվում են աշխատանքները նաև մնացած շահառու խմբերի բնակարանային կարիքների բավարարման ուղղությամբ»,-գրել է պետնախարարը:

--00--ԱՀ