Պատվիրակության հանձնարարականն է՝ ամեն ինչ անել երկու երկրների նախագահների հանդիպմանը հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

 

տռռեգտեռգ

Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունների բանակցության հիմնական առարկան պետք է լինի երկու երկրների առաջնորդների հանդիպման մասին պայմանավորվածության ձեռքբերումը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

«Մեր պատվիրակությունները տեսակապի միջոցով ամեն օր շփվում են։ Նրանք ունեն հստակ հանձնարարական՝ ամեն ինչ անել, որպեսզի տեղի ունենա երկու երկրների նախագահների հանդիպում, որին, ես համոզված եմ, մարդիկ սպասում են։ Հասկացանք, որ սա դժվար պատմություն է, ծանր, սակայն անհրաժեշտ ճանապարհ։ Մեր խնդիրն է, որ այս պայքարում Ուկրաինան ստանա մեզ, աշխարհի ու անվտանգության համար անհրաժեշտ արդյունք, որպեսզի մենք ունենանք անվտանգության կիրառելի երաշխիքներ», - ասել է նա։

--00--ՍԳ