Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր 10 հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

 

տռռեգտեռգ

Ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը իր սոցցանցի էջում տեղեկացնում է, որ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առ այսօր մահացել է հայ համայնքի 10 ներկայացուցիչ։

Նրա խոսքերով՝ մահացածները հիմնականում քաղաքացիական անձինք են։ Հակոբյանի փոխանցմամբ՝ զոհվածները Չոնգար, Խերսոն, Մարիուպոլ, Խարկով, Կրիվոյ Ռոգ, Կիեւի մարզի Իրպեն շրջաններից են։ Վերլուծաբանի տեղեկություններով՝ մահվան պատճառը ավիահարվածներն ու գնդակոծություններն են։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունն արդեն հայտարարություն է տարածել՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի հետ։ Հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի հայերը դեմ են Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիային։ Նշվել է նաև, որ Ուկրաինայի հայ համայնքն ուկրաինացի ժողովրդի հետ պաշտպանում է իր քաղաքները, տները և հարազատներին։

--00--ՍԳ