Վարույթ է ընդունվել Նիկոլ Փաշինյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

դատարան

 

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դատավճիռը բեկանելու և նրան արդարացնելու մասին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել են դատախազությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ հիմք ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը:

Եվրադատարանը ամիսներ առաջ կայացրած վճռով արձանագրել էր, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։

--00—ՄՀ