Արցախում փրկարարները տարհանել են արգելափակման մեջ հայտնված մեքենաների ուղևորներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ա

Մարտի 21-ին՝ ժամը 02:07-ին, ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում առատ ձյան պատճառով արգելափակման մեջ են մնացել «Նիվա» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, բնակչությանը անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Ահազանգը ստանալուն պես արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է կանչի վայր և նշված մեքենաների ուղևորներին տեղափոխել քաղաք Ստեփանակերտ:

--00--ՀԶ