Ի գիտություն՝ Արցախի այն քաղաքացիների, ովքեր ավտոմեքենա են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1645431055,5559

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից և այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են նախապես roadpolice.am կայքում կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում, նշելով Երևանի հաշվառման քննական բաժին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Կայքում լրացնելով բոլոր հրահանգները, դուք կստանաք SMS հաղորդագրություն, որից հետո Ձեզ կհրավիրեն բաժին՝ հաշվառելու տրանսպորտային միջոցը: Հասցե ք. Երևան. Գաջեգործների փող., 76 շենք»։

--00—ՅՄ