«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» տնօրենն այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

 

տռռեգտեռգ

Սույն թվականի մարտի 16-17-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի (ՀԱՓԿ) տնօրեն Վաղինակ Սարգսյանն այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոսի արվարձանի Դարայա շրջանում իրականացվող «ՀԱՓԿ»-ի ականազերծման խմբին։ Այցի նպատակն էր գնահատել ընթացիկ գործունեությունը և պլանավորել հետագա գործողությունները:

Տնօրենը հանդիպում է ունեցել ծրագրի ղեկավար կազմի, գործառնական անձնակազմի, ինչպես նաև դաշտում աշխատող օպերատորների հետ, ովքեր մաքրման աշխատանքներ են իրականացնում պայթուցիկ զինամթերքով աղտոտված տարածքներում:

--00--ՍԳ