ՌԴ-ն Դոնեցկի մարզում «Իսկանդեր»-ով ոչնչացրել է ուկրաինական զենքի երկու խոշոր պահեստ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

33_1_0.thumb (1).jpg

Ռուսաստանի զինված ուժերը Դոնեցկի մարզում «Իսկանդեր» համալիրով ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈՒ զենքի երկու խոշոր պահեստ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

««Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը Դոնեցկի մարզի Կամենկա գյուղում հրթիռային և հրետանային զինատեսակների երկու մեծ պահեստ է ոչնչացրել»,- ասել է նա։

Կոնաշենկովը հավելել է, որ անցած օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ավիացիոն և հրթիռային ուժերը խոցել են Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտ:

«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 124 ինքնաթիռ և 77 ուղղաթիռ, 214 զենիթահրթիռային համակարգ, 321 անօդաչու թռչող սարք, 1752 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 184 ռեակտիօվ համակարգ, 734 դաշտային հրետանու միջոց և ականանետ, ինչպես նաև 1640 միավոր հատուկ ռազմական տեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

--00--ՀԶ