Ադրբեջանը բռնազավթել է Ասկերանի շրջանի մեծ հատված՝ 1 100 -1 200 հեկտար․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

քաղաքական

Ռազմական, քաղաքական, դիվանագիտական առումով բարդ իրավիճակում ենք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մոտավոր գնահատականներով, Ադրբեջանը բռնազավթել է Ասկերանի շրջանից 1 100 -1 200 հեկտարի  չափ տարածք, բայց սա չպետք է գնահատել միայն տարածքային առումով, որովհետև Ադրբեջանի նպատակն է ներխուժում ապահովելով, բարելավել իր դիրքային առավելությունը», - ասաց Աբրահամյանը։

--00--ԿԿ