Փաշինյանը ժողովրդին մեջ խուճապ է գցում, որ վատ փաստաթուղթ ստորագրի և իրեն արդարացնի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

«Ադրբեջանական տեղաշարժը Քարագլուխ լեռնաշղթայի հատվածում նվազել է, բայց ադրբեջանցիներն ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, ինչը նշանակում է՝ բարդ է նրանց ելման դիրքեր տեղափոխելը: Բնակիչները դեռևս չեն կարող վերադառնալ Փառուխ գյուղ, չնայած որ գյուղում ռուս խաղաղապահներ են տեղակայված, բայց հարակից հատվածներում ադրբեջանական զորքեր կան, և դեպի գյուղ ճանապարհը վտանգավոր է, ռուսական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի ադրբեջանական կողմը հետ վերադառնա»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը ՀՀ-ի և Արցախի հանդեպ ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմություն է ցուցաբերում, պատգամավորը նշեց. «Փաշինյանն իրավիճակը խտացված գույներով է ներկայացնում՝ ժողովրդին խուճապի մեջ գցելու համար, որ վատ որակի փաստաթուղթ ստորագրելուց հետո իրեն արդարացնի, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեպքում արեց: Այդ խայտառակ փաստաթուղթը ստորագրելու համար Փաշինյանին պետք է հանրության լռությունը, աջակցությունը, ցույց տալու, որ ստորագրելով փաստաթուղթ՝ փրկում է իրենց կյանքը»: 

Մանրամասները՝ տեսանյութում։