Փաշինյանի այսօրվա ելույթը հուշում է, որ իրավիճակն Արցախում ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

«Փաշինյանի այսօրվա՝ գնահատականներով ելույթն ինձ հուշում է, որ իրավիճակն Արցախում ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել, և նա ստիպված է եղել հրաժարվել կոշտ գնահատականներ չհնչեցնելու մոտեցումից»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

«Արցախում հումանիտար խնդիրը կարող է հանգեցնել սոցիալական, տնտեսական և անվտանգային խնդիրների ու բերել մի կետի, որ անխուսափելի դառնան մարտական գործողությունները։ Դժվար է ասել՝ այդ կետին կհասնենք, թե՝ ոչ, և ինչ մասշտաբի կլինի, բայց Ադրբեջանը փորձում է հարաբերությունները տանել փակուղի և ստանալ շատ ավելին, քան ամրագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում»,- ավելացրեց պատգամավորը:

Անդրադառնալով Ներքին Հանդում ադրբեջանցիների որոշ հատվածներում հաստատմանը և Պաշտպանության նախարարի ԱԺ-ում  երեկվա պարզաբանմանը, պատգամավորը ասաց. «Պաշտպանության նախարարի վերջին հայտարարություններն ավելի շատ անադեկվատ մարդ են հիշեցնում, բարձր խոսելն ու վրդովմունքը չեն ուժեղացնում նախարարին: Նախարարը այցելել է Սյունիքի առաջնագիծ, բայց չի հանդիպել բնակիչների հետ, և սա կասկածներ է առաջացնում: Իշխանության երկչոտությունն ավելի մեծ վնաս է բերում, քան օգուտ, Ադրբեջանը, օգտվելով թուլամորթությունից, մխրճվում է տարբեր ուղղություններով»:

Մանրամասները՝ տեսանյութում։