Ապրիլի 5-ին, Ազատության հրապարակ. ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

 

տռռեգտեռգ

Ընդդիմությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց։

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր Ազգային ժողովում ասաց, թե այս իշխանությունն անկարող է կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը։

«Հետևաբար, սիրելի հայրենակցիներ, կոչ եմ անում դուրս գալ փողոց, ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում մենք միասին կքննարկենք՝ ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության քայլեր ու գործողություններ ձեռնարկել», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

--00--ՍԳ