Շնորհակալ եմ իմ երկրին, հայ և եզդի ազգերին․ Մալխաս Ամոյանը չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

 

տռռեգտեռգ

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հաղթանակին ու շնորհակալություն հայտնել աջակիցներին։

«Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ, այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ, որին երկար էի սպասել: Փառք Աստծո ստացվեց։ Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։

Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու Եզդի ազգին , ովքեր միշտ քաջալերելով եղել են իմ կողքին։

Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»։

--00--ՍԳ