Մալխաս Ամոյանը վերջին վայրկյաններին 4 միավորանոց հնարքով առաջ անցավ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

նկար

Ըմբիշ Մալխաս Ամոյանը վերջին վայրկյաններին 4 միավոր վաստակեց Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ պայքարում և հաղթելով 6։4 հաշվով՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Նշենք, որ նա մինչև վերջին՝ 7-րդ վայրկյանը, պարտվում էր մրցակցին, սակայն 4 միավորանոց հնարք կատարեց և ստացավ 4 միավոր, ևս 1 միավոր էլ ստացավ մրցակցի կողմից վիճարկված միավորի շնորհիվ՝ նվաճելով չեմպիոնական տիտղոսը:

--00—ԼՄ