Կապան-Քաջարան ճանապարհին քարաթափման հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

․

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում քարերի և խճաքարերի  թափման  հետևանքով 2 ավտոմեքենա է վնասվել, հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները:

Ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները իրենց ուժերով ճանապարհից հեռացրել են թափված քարերը:

Ավտոմեքենաների վնասման փաստով նյութեր են նախապատրաստվում:շ

--00--ԱՀ