Ալեն Սիմոնյանը Պերուի դեսպանի հետ քննարկել է 2 երկրների վիզային համակարգի դյուրացման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Պերուի արտակարգ և լիազոր դեսպան Բենխամին Չիմոյի (նստավայրը՝ Մոսկվա), Հայաստանում Պերուի պատվո հյուպատոս Հովհաննես Դուրգարյանի ու վերջինիս գործընկերների հետ: Այդ մասին Սիմոնյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում:

«Քննարկեցինք Հայաստանի և Պերուի հանրապետությունների միջև վիզային համակարգի հեշտացման գործընթացը և երկու երկրների միջև համագործակցության խորացմանն ուղղված հնարավոր քայլերը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս