Մադրիդյան սկզբունքները պետք է մերժվեն, տարածքային զիջումները բացառվեն․ «Սասնա Ծռեր»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

Մադրիդյան սկզբունքների այլընտրանքը թեմայով Ստեփանակերտում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Մադրիդյան սկզբունքները մերժելու անհրաժեշտության մասին։ Տարածված հաղորդագրությունը՝ ստորև.

«Կլոր սեղան-քննարկման մասնակիցները, ամփոփելով արտահայտված տեսակետները, հայտարարում են.

1. Մադրիդյան սկզբունքները պետք է մերժվեն:

2. Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները պետք է շարունակվեն հայկական կողմից տարածքային զիջումները բացառելու տրամաբանությամբ:

3. Կլոր սեղանի ձեւաչափով քննարկումները անհրաժեշտ է շարունակել՝ ներգրավելով նաև այլ քաղաքական ուժերի և գործիչների»:

Արթուր Թովմասյան – Արցախի ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ

Դավիթ Կարաբեկյան – քաղաքագետ

Վարուժան Ավետիսյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության համակարգող

Գեղամ Գրիգորյան – Սասնա Ծռեր Արցախյան Կուսակցության Քարտուղարության համակարգող

Մխիթար Ավետիսյան – Սասնա Ծռեր Արցախյան Կուսակցության Քարտուղարության անդամ

Վալերիկ Բալայան – Արցախյան Զարթոնք նախաձեռնության ներկայացուցիչ

Ռուսլան Իսրայելյան – Արցախի ԱԺ պատգամավոր

Տիգրան Կյուրեղյան – ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր, Բերձորի բնակիչ