Ահազանգ․ «Զվարթնոց» օդանավակայանում՝ ինքնաթիռներից մեկում, ռումբ է դրված․ տեղեկությունը ճշտվում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

նկար

Քիչ առաջ ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռներից մեկում, ռումբ է դրված, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ այս պահին օդանավակայան են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: 

--00—ԼՄ