Թուրքիան Ցեղասպանության թեմայով հայտարարություն արած ընդդիմադրի նկատմամբ հետաքննություն է սկսել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

տարածաշրջան

Անկարայի հանրապետական դատախազությունը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում կատարած թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ հետաքննություն է սկսել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Տեղեկության մեջ նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորի գրառման պատճառով Անկարայի Գլխավոր դատախազությունը Թանրըքուլուի դեմ հետաքննություն է սկսել Թուրքիայի ՔՕ (TCK) 301-րդ հոդվածի համաձայն, քանի որ կոնկրետ ապացույցներ կան, որ նա «նսեմացրել է Թուրքիայի Հանրապետության հեղինակությունը»։

--00--ԿԿ