Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Քաղաքական

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Առաջին հանդիպումը Մոսկվայում էր, երկրորդը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել նաև Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկրում հանդիպումներ անցկացնելու տարբերակը։ Ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է», - ասել է Չավուշօղլուն։

--00--ԿԿ