Անկարան և Երևանը սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Քաղաքական

«Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումից հետո, Թուրքիան սկսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

«Որպեսզի ձեռնարկվող քայլերը անհրաժեշտ արդյունք տան, կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունը և Ադրբեջանի հետ կառուցի դրական հարաբերություններ։

Անկարան և Երևանը դեկտեմբերի սկզբին սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Երկու կողմերից նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ», ասել է Էրդողանը։

--00--ԿԿ