Ռուբինյանն ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են Երևանի և Անկարայի միջև ընթացող բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Քաղաքական

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ու ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը քննարկել են փետրվարի  24-ին Անկարայի ներկայացուցիչ Սերդար Քիլիչի հետ Վիեննայում սպասվող հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Կողմերը կարծիքներ են փոխանակել հունվարի 14-ին Մոսկվայում հայկական և թուրքական կողմերի միջև տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունների իրագործման և Վիեննայում փետրվարի  24-ին սպասվող նոր հանդիպման մասին։ Ռուսաստանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ պատրաստ է օգտակար լինել Երևանին և Անկարային գտնել ընդհանուր կետեր տարածաշրջանի կայունության և զարգացման համար», - ասված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

--0--ԿԿ