Սերգեյ Լավրովը Երևանին ու Բաքվին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Երևանի և Բաքվի իր գործընկերների հետ՝ կոչ անելով Երևանին ու Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: 

«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները», - նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում:

«Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես իր ազգային կարողությունների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակում», - նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում:

Ըստ գերատեսչության՝ Մինսկի խմբի բոլոր անդամները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատման և լրացուցիչ լարվածության աճ առաջացնող հայտարարություններից ու գործողություններից խուսափելու համար:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս