«Հաճելի է ողջունել Հայաստանի ԱԳ նախարարին Հնդկաստանում». Հնդկաստանի ԱԳ նախարարը գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

նկար

Շատ հաճելի է ողջունել Հայաստանի արտգործնախարարին Հնդկաստանում: Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

«Անցյալ հոկտեմբերին այնտեղ իմ այցելությունից հետո շատ առաջընթաց կա: Քննարկել ենք առևտրի, կապի, մշակույթի և ուսուցման համագործակցությունը»,- նշված է գրառման մեջ:

--00—ԼՄ