ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

հասարակական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:

«Պաշտպանի գրությունից հետո զինծառայողը, ով չէր վիրահատվել մարտական գործողություններ սկսվելու պատճառով, սակայն ուներ մի շարք առողջական խնդիրներ․ վահանաձև գեղձի կիստայի, վարիկոցելեի, աճուկային ցավեր և վիրահատություն իրականացնելու ցուցում,  տեղափոխվել է  հոսպիտալ, որտեղ կատարվել են բոլոր հետազոտությունները և զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00--ԿԿ