Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս. Էլինար Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

default.jpg

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Մի խումբ բերման ենթարկվածներին բաց թողնելուց հետո կարծում էինք Էրեբունու բաժնից արդեն կարող ենք գնալ, երբ մոտեցավ նոր մեքենա «Արցախ, Արցախ» վանկարկումներով: Դիմավորում ենք հերթական խմբին: Բաժնում արդեն «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներն են: Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս»։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

--00--ՀԶ