ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ խանութի տերը թույլ է տվել, որ իր խանութի սառնարանից երթի մասնակիցներն անվճար ջուր վերցնեն։
«Այս հայրենասեր մայրիկը Հրազդան մարզադաշտի մոտ խանութի սառնարանը բացեց և երթի մասնակիցներիս անվճար սառը ջուր հյուրասիրեց։ Կեցցե'ն հայ մայրերը։ Իսկական հայ կինը նա' է, ոչ թե պատշգամբից հայերի վրա թքողն ու վիրավորողը»,-գրել է նա։
--00—ԼՄ