ԵՄ դեսպանն այցելել է Գորիսի ԲԿ, որը համալրվել է էլեկտրասրտագրման ապարատով և 3 թթվածնի կոնցենտրատորով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

նկար

Եվրոպայի օրվա շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մայիսի 25-ին այցելել է Գորիսի բժշկական կենտրոն և նվիրել ժամանակակից ռենտգենաբանական հետազոտության սարք` որպես Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի խթանման նպատակով ԵՄ աջակցության ավելի մեծ փաթեթի մաս։ Ռենտգենյան նոր սարքավորումը հեշտացնում է հիվանդի առողջության մոնիտորինգը և բարելավում կլինիկական որոշումների կայացումը:

ԵՄ «Համերաշխություն հանուն առողջության» ծրագրի շրջանակում Գորիսի բժշկական կենտրոնը համալրվել է 1 էլեկտրասրտագրման ապարատով և 3 թթվածնի կոնցենտրատորներով, որոնք օգնել են հարյուրավոր հիվանդների ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդություններից։

Միջոցառմանը միացել էին ԵՄ անդամ երկրների դեսպաններ։ Հյուրերը Գորիսում այցելել են նաև պատվաստման վայր, որտեղ հանդիպել են 65+ մարդկանց, ովքեր բժշկական խորհրդատվություն են ստացել և պատվաստվել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակում։

--00—ԼՄ

Տեսանյութեր