Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի նախագահին Ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահի տիկին Դալիա Գրիբաուսկայտեին՝ Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-լիտվական հարաբերու­թյունները համատեղ ջանքերի շնորհիվ կամրապնդվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: