Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսից դեպի հարավ գտնվող թիրախներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 10, 24News

1085642.jpg

Իսրայելի զինվորականները հունիսի 10-ի վաղ առավոտյան մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող թիրախներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է սիրիական SANA պետական գործակալությունը:

Նրա հաղորդագրության համաձայն, սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մեծ մասը, որոնք արձակվել էին Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից: Տուժել է մի խաղաղ բնակիչ:

Նաեւ հարվածները նյութական վնաս են հասցրել: Ինչպես նշվում է, հարվածները հասցվել են տեղական ժամանակով 04:20-ին (Երեւանի ժամանակով 05:20-ին): Իսրայելական The Haaretz հրատարակությունը հիշեցնում է, որ սա երկրորդ հաղորդագրությունն է այս շաբաթ Սիրիային հասցված իսրայելական հարվածի մասին:

Սիրիական պետական հեռուստատեսությունը հունիսի 6-ին հաղորդել էր հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատելու մասին՝ ի պատասխան Դամասկոսի հարավային շրջաններին Իսրայելի հասցրած հարվածների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 --00--ՀԶ