Բագրատ Եսայանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի. նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 10, 24News

37eaae8145bc56ebfffb296384a95dfd_m.thumb_.jpg

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը՝ նշելով, որ Եսայանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38- 225 -րդ հոդվածի 2 -րդ մաս և 164 -րդ հոդվածի 1 ֊ին մասով՝ բռնության գործադրմամբ զանգածային անկարգությունների հանցակցության եւ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտում։

«Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ խոսքը գնում է Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո Երեւանում տեղի ունեցած տարբեր հասարակական ընդվզումների ժամանակ ինչ-որ մարդկանց կողմից «Ազատություն» ռադիոկայանի շենք մտնելու դեպքի հետ։

--00--ՀԶ