Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ վարչապետներին է ներկայացնում «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, ով ղեկավարում է «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը», Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ միության անդամ պետությունների վարչապետներին ներկայացրեց «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հավելվածը։ Այն ներկայացնելու համար Սարգսյանին խոսք փոխանցեց Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, որը թվային պլատֆորմն  անվանեց իբրև կարևորագույն ձեռքբերում՝ ԵԱՏՄ տարածքում անդամ պետությունների այն քաղաքացիների համար, որոնք կարող են առանց տեղաշարժվելու աշխատանք գտնել։

«Ռուսաստանն արդեն իր մասը միացրել է հավելվածին, դուք արդեն կարող եք ստուգել մուտքի սահմանափակման, արտասահմանցիների հարկային անհատական համարի, կենսաթոշակային հիմնադրամի տարիքի և այլ հարցերի մասին տեղեկություններ», - ասել է Միշուստինն ու խոսքը փոխանցել Տիգրան Սարգսյանին։ 

Վերջինս ընդգծել է այս հավելվածի ստեղծման գործում Միխայիլ Միշուստինի ունեցած ավանդը՝ հավելելով, որ թվային այս նախաձեռնությունը կարող է հեղափոխական լինել ԵԱՏՄ տարածքի համար։ 
«Այս հավելվածի նպատակը ԵԱՏՄ հիմնական առաջնահերթություններից մեկի՝ աշխատուժի տեղաշարժման թվայնացումն է։ Այս ազատության թվայնացումը հնարավորություն կտա հանել տեղեկատվական, տեխնիկական խոչընդոտները, քաղաքացիների կյանքի և աշխատանքի համար բարենպաստ պայմաններ կստեղծի», - նշել է Սարգսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր