Գարեգին Բ կաթողիկոսը նոր նշանակում է կատարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 19, 24News

Thumbnail

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Այս մասին  տեղեկանում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: