Արարատ գյուղում 45-ամյա տղամարդը դանակահարել է համագյուղացուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News

download.jpg

Արարատ գյուղում հունիսի 24-ին դանակահարություն է եղել։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Հունիսի 24-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի եւ կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վերքեր, աջակողմյան հեմոպնեւնոթորակս, ներքին արնահոսություն, հիպոոլեմիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Արարատ գյուղի բնակիչ, 59-ամյա տղամարդ:

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ոստիկանները պարզել են, որ ժամը 23.30-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածի տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 45-ամյա համագյուղացին: Հունիսի 25-ին, ժամը 00.45-ին, նա Ավշար գյուղի գազալցակայանի տարածքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին: Նույն վայրում հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք դանակը:

45-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Լ

--00—ՀԶ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր