25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

․

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Բաբայանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 10-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, այդ օրը` ժամը 23։20-ի սահմաններում, Մասիս քաղաքի բնակիչ 25-ամյա Արման Բաբաջանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Արարատյան և 1-ին փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Մասիս քաղաքի բնակիչ, 60-ամյա Կարո Բ․-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» ԲԿ։

--00--ԱՀ